Հունաստանի արտգործնախարարը հաստատել է, որ Աթենքը չի պատրաստվում զինվորականներ ուղարկել Ուկրաինա
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հաստատել է, որ Աթենքը չի պատրաստվում զինվորականներ ուղարկել Ուկրաինա: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հունաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային։
Հունաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հույն զինծառայողները չեն մասնակցի ԱՄՆ-ի գործողություններին կամ Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդպես է գերատեսչությունը մեկնաբանել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության մասին հուշագրերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու մասին տեղական մամուլի հրապարակումները: