ԼՂ-ից տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։
Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը