Քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանում:
Խուզարկությունն իրականացվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Քիչ առաջ Armlur.am-ը գրել է, որ կա ձերբակալված։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալվել է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանը։