Բելգիայում ֆերմերներն արգելափակում են երկրի խոշորագույն նավահանգիստները
Ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում Բելգիայի խոշոր նավահանգիստներում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Տասնյակ տրակտորներ հավաքվել են Անտվերպենի, Զեբրյուգեի և Գենտի նավահանգիստների մոտ՝ դրանց տարածքում խոչընդոտներ ստեղծելով ցանկացած փոխադրամիջոցի երթևեկության համար:
Նավահանգիստների վարչակազմում ավելի վաղ հայտարարել էին, որ ցուցարարներին պատասխանատվության կենթարկեն կրած վնասների համար։
Այս տարվա սկզբին եվրոպական շատ երկրներում բողոքի ցույցեր են անցկացվել ֆերմերների կողմից, որոնք դեմ են արտահայտվում հարկերի բարձրացմանը, գյուղատնտեսական տեխնիկայի վառելիքի գնի աճին, ԵՄ «կանաչ քաղաքականությանը», ինչպես նաև երրորդ երկրներից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծմանը։