Պետք է պայմաններ ստեղծել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի համար․ ադրբեջանցի պատգամավոր
Հայաստանը հեռու է խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուց։ Այս մասին ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման ֆորումում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանը։
«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի համար, դա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն զարգացման և խաղաղության ճանապարհին»,- ասել է նա։