Քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում են աշխատանքներ տարվում. Օհանջանյան
Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում.
«Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել: Տեղեկատվություն լինելու դեպքում ավելի ուշ կտեղեկացնենք»։