Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Անդրկովկասում
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Բուրաք Աքչափարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Կողմերը համեմատել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և նպաստելով դրան՝ առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում։
Քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում մատնանշվել է ԱՄՆ գլխավորությամբ հավաքական Արևմուտքի կողմից Կիևի ռեժիմին զենք մատակարարելը դադարեցնելու, Ուկրաինայի ղեկավարության՝ Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքը վերացնելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր իրողություններին Կիևի սթափ ընկալման անհրաժեշտությունում։