ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումն ապահովող ռազմավարություններին, դրանցից բխող ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։
էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության և կարգավորման գործառույթների փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են կազմակերպել պարբերական հանդիպումներ, ձևավորել երկկողմ մասնագիտական աշխատանքային խմբեր, իրականացնել ոլորտի զարգացման շարունակականությանը նպաստող անհրաժեշտ քայլեր։