Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար․ Ալեն Սիմոնյանը՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին
Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին․
«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը։