Հայտնի է՝ որ համարով կխաղա Մբապեն Ռեալում
Հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո հանդես կգա ինը համարի մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Այսպիսով, 25-ամյա ֆրանսիացին կժառանգի իր հայրենակից Կարիմ Բենզեմայի համարը, ով «Սանտյագո Բեռնաբեուում» հանդես էր գալիս որպես ինը համար։
Միգուցե Մբապեն կցանկանար պահպանել յոթերորդ համարը, սակայն բրազիլացի Վինիսիուս Ժունիորն արդեն այն կրում է «Լոս Բլանկոսի» ճամբարում, փոխանցում է ArmSport-ը։