ՀՀ դեսպանը Եգիպտոսի ԿՄԸ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության փոխանցման հարցեր
Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 13-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության գործադիր տնօրեն Ռամի ալ-Նազերի հետ։
Եգիպտոսում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ։
Ըստ աղբյուրի՝ նման օգնություն տրամադրելու ՀՀ կառավարության որոշման մասին Եգիպտոս պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։