Տավուշի սահմանապահ Բերքաբեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում Արևագալի ժամերգություն էր (տեսանյութ)
Տավուշում Մեծ Պահքի չորեքշաբթիները Արևագալի ժամերգության շուրջ միավորվելու օրերն են։
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հոգևորականները սահմանապահ Բերքաբերում էին՝ Տիրոջ փառաբանության համար։
«Ճանապարհ և Ճշմարտություն և Կյանք, Քրիստո'ս, առաջնորդի'ր մեզ` բարձրանալու երկրից դեպի երկինք:
Կյանքի մուտքի դուռ, Հիսո'ւս, մեզ էլ ներս տար Քո Հոր և Հոգու մոտ` միշտ փառաբանություններ երգելու»: