Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել
Մարտի 13-ին, ժամը երեքի սահմանում, օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցներ են զոհվել. պատճառը ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելն է, հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։
Ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկաններ Ռամիզ Իսմայիլովը և Աբիդ Մուստաֆազադեն։ Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։