ՌԴ-ում դատարանը Google ընկերությանը տուգանել է չորս միլիոն ռուբլու չափով
Մոսկվայի Տագանսկի դատարանը 4 միլիոն ռուբլով տուգանել է Google ընկերությանն այն բանի համար, որ YouTube-ը հրաժարվել է սահմանափակել տեսահոլովակը, որն, ըստ ՌԴ իշխանությունների, արգելված տեղեկատվություն է բովանդակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանում։
«Google LLC-ն մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.50-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական իրավախախտում կատարելու մեջ. նրան նշանակվել է վարչական տուգանքի տեսքով պատիժ 4 միլիոն ռուբլու չափով», - ասել է գործակալության զրուցակիցը:
Արձանագրությունը կազմվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում տարածելու համար արգելված տեղեկատվությունը YouTube-ում սահմանափակելուց հրաժարվելու համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածի պատիժը նախատեսում է տուգանք 800 հազարից մինչև 4 միլիոն ռուբլու չափով։