Դատախազությունը պահանջում է «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի բաժնետիրոջից և վերջինիս որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես՝
1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-1 տրանսպորտային միջոց.
-4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
-631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
2. Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-1 տրանսպորտային միջոց.
-111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: