Արտետան խաղի ժամանակ վիրավորել է իմ ընտանիքին․ Պորտուի գլխավոր մարզիչ
«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաուն հայտարարել է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ պատասխան խաղի ժամանակ վիրավորել է իր ընտանիքի անդամներին։
«Արտետան խաղի ժամանակ մոտեցավ պահեստայինների նստարանին և իսպաներենով վիրավորեց ընտանիքիս։ Ես նրան ասացի, որ այն մարդը, ում ինքը վիրավորեց, այլևս ողջ չէ։ Թող նա հոգա իր թիմի մարզումների մասին, քանի որ նրանք բավական որակներ ունեն շատ ավելի լավ խաղալու համար»,- սոցիալական ցանցերում Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ»-«Պորտու» պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվել է տանտերերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Երկու հանդիպումների հանրագումարով (1:1) խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ որում թիմերը չեն կարողացել աչքի ընկնել խփած գնդակներով:
Հաղթողը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Արսենալի» ֆուտբոլիստները՝ 4:2:
Այսպիսով, «Արսենալը» 2010 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, փոխանցում է ArmSport-ը։