Իրանում կրակի փառատոնի հետևանքով զոհվել է 14 մարդ, տուժել՝ 3200-ը
Իրանի տարբեր հատվածներում Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ տուժել է ավելի քան 3200, զոհվել՝ 14 մարդ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Տուժածներից 463-ը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Տուժածներից 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։
Տոնակատարության ժամանակակից սովորույթները ներառում են նաև հրավառության և ճայթրուկների կիրառում: Ամեն տարի այս օրերին Իրանում մեծ թվով զոհեր են գրանցվում։ 2023 թվականին վիրավորների թիվը գերազանցել էր 4300-ը, մահացել էր 26 մարդ։