«Վանաձոր» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։