Դավութօղլուն մեկնաբանել է Երևան կատարած այցը. հանդիպումը հանցագործություն չէր, այլ անհրաժեշտություն
Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցություններն անհրաժեշտ քաղաքականություն են: Այդ մասին երկրի խորհրդարանի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ անցկացված հանդիպումները ոչ թե հանցագործություն են, այլ անհրաժեշտ քաղաքականություն:
Թրենդ գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Երևան էր ժամանել դեկտեմեբրի 12-ին՝ Սևծովյան տնտեսական կազմակերպության արտաքին գործերի նախարարների հավաքին մասնակցելու համար: