Մեսսին արժանի էր Ոսկե գնդակին․ Ռոնալդո
Բրազիլիայի հավաքական և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Լիոնել Մեսսին արժանի էր «Ոսկե գնդակին»։
Արգենտինացին աշնանը ստացավ իր 8-րդ «Ոսկե գնդակը»։ Նա Արգենտինայի հետ հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ ՊՍԺ-ի հետ՝ Ֆրանսիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։
««Ոսկե գնդակին» պետք է արժանանար Լիոնել Մեսսին, անկասկած:
Մեսսին յուրահատուկ բան արեց աշխարհի առաջնությունում։ Դա ինձ հիշեցրեց Պելեի ու Մարադոնայի ելույթները»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդոյի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։