Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին: