Ջասթին Բիբերի լուսանկարը դարձել է Instagram-ի ամենադիտված նկարը
Մի շարք կայքեր անդրադարձել են անցնող տարվա արդյունքներին: Այսօր Instagram սոցիալական կայքը հրապարակել է հայտնի մարդկանց լուսանկարները:
Այս տարի ամենաշատ հավանություններին է արժանացել Ջասթին Բիբերը, ով իր էջում 4 ամիս առաջ տեղադրել է լուսանկար, որում երիտասարդ երգիչը Ուիլյամ Սմիթի հետ է: Այդ լուսանկարը հավանել է ավելի քան 1.5 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
Նկարի տակ արված է հետևյալ գրառումը՝ "Me and uncle Will".