Մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունները
Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերը Արաբական ծովի Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել համատեղ վարժանքների գործնական փուլին, պլանավորված են գործնական հրաձգություններ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի ավելի քան 20 նավ, օժանդակ նավեր և մարտական կատերներ: Նաև լայնորեն օգտագործվում են ծովային օդուժի ուղղաթիռներ», - նշված է հաղորդագրությունում։
«Վարժանքների ընթացքում երեք երկրների մարտանավերը համատեղ զորաշարժեր կիրականացնեն և հրետակոծություն կիրականացնեն վերջրյա ու օդային թիրախների ուղղությամբ, ինչպես նաև կկատարելագործեն ծովահենների կողմից գրավված նավը ազատելու տարրերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Ծովային անվտանգության գոտի» միջազգային ռազմածովային զորավարժություններն անցկացվում են վեցերորդ անգամ։ Առաջին անգամ դրանք անցկացվել են 2018 թ. Արաբական ծովի ջրատարածքում: Ըստ գերատեսչության՝ Իրանի, Չինաստանի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերը զորավարժություններին մասնակցում են մշտական հիմունքներով։
ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ զորավարժություններին առաջին անգամ որպես դիտորդ կմասնակցեն Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները: