Ցանկանում ենք տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին ընդլայնել․ Տասմագամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի իր պատասխանատվության շրջանակից դուրս ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Այս ոլորտում ՄԱԿ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է եղել «համակարգող պետության» ինստիտուտի ներդրումը, որը իրավասու է հանդես գալ ՀԱՊԿ անդամ երկրների անունից՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարության հետ շփումներում»,- ասել է Տասմագամբետովը։