Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. մարտի 10-ի դրությամբ իրականացվել է 120.9 մլն գործարք
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկզբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:
«Ընդ որում, բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով, 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 12.3 մլն գործարքով կամ 12.3 %-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2 %-ով:
Այդ թվում` 2024 թ. մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային 206.0 հազար գործարքով կամ 12.5 %-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0 %-ով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: