Ժողովուրդը ռաժոկով է տրանսպորտից օգտվում․ Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարեց․
«Իրենց պարզաբանումի հետ համաձայն կլինեմ, որ տրանսպորտը փախարինվել է նորով։ Դա ժխտել չի կարելի, բայց տրանսպորտի հարցը կարգավորված չի, քանի որ ժողովուրդը աշխատանքից հետո Ա կետից Բ կետ տեղափոխվել չեն կարողնաում, ժամեր է տևում։ Նույնիսկ տրանսպորտ էլ չեն կարողանում նստեն, բեռնված է լինում։ Կներեք արտահայտությանս համար, ժողովուրդը ռաժոկով է տրանսպորտից օգտվում»։
Տրանսպորտի թանկացման աղմկահարույց նախագծին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: