ՄԻՊ միջնորդությամբ ցմահ ազատազրկվածի բուժումը կազմակերպվել է իր նախընտրած ԲԿ-ում
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված իր հարազատն ունի առողջական խնդիր և բժշկի կողմից ցուցվել է համապատասխան բուժում։
Վերջինս ցանկություն է հայտնել սեփական ֆինանսական միջոցների հաշվին ցուցված բուժումը կազմակերպել իր նախընտրած բժշկական կենտրոնում։
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հարազատին բժշկական օգնություն տրամադրելու հարցում։
Պաշտպանի հանձնարարությամբ, բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին։
ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շնորհիվ քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում։