«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։
Բանն այն է, որ 2024 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում եւ 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Չնայած, ավանդույթի համաձայն, նախագահող երկրում նիստ է հրավիրվում` իր նախագահության մեկ տարվա ընթացքում, սակայն Հայաստանում կարծես այդ մասին առայժմ չեն էլ մտածում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: