Երևանը կարծես «մեծահոգաբար» թողնվում է Հայաստանին՝ որպես սահմանային քաղաք. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսի՞ Հայաստան է իրականում պատկերացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը նայեք այս «քարտեզին», որը պատմության ասպարեզ առաջին անգամ ոտք դրած արհեստածին Ադրբեջանը ներկայացրել է Փարիզի վեհաժողովին 1919թ. և որը փաստացիորեն առաջ է մղում այժմ։
Հատկապես մշտական լռության «ուխտ» որդեգրածները կարող են «շնորհավորել զմիմիանս», զի Երևանը կարծես «մեծահոգաբար» թողնվում է Հայաստանին՝ որպես սահմանային քաղաք»։