Նյու Մեքսիկոյում գրանցվել է ժանտախտից մահվան առաջին դեպքը 2020 թվականից ի վեր
2020 թվականից ի վեր ժանտախտի առաջին մահացու դեպքն է գրանցվել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է նահանգի առողջապահության վարչությունը։
«Լինքոլն շրջանից մի տղամարդ մահացել է ժանտախտով հիվանդանալուց հետո՝ հոսպիտալացվելով հիվանդության պատճառով: Սա Նյու Մեքսիկոյում ժանտախտով հիվանդանալու առաջին դեպքն է 2021 թվականից ի վեր և առաջին մահը 2020 թվականից ի վեր»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։