Բաքուն հայկական կողմին մեղադրել է Տավուշի հատվածում իբր ԱԹՍ-ով հեռախուզական թռիչքներ իրականացնելու մեջ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար քարոզչական ֆոն է ուզում նախապատրաստել։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե հայկական կողմը փորձել է Չինարի գյուղի կողմից քառակոպտերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել Ադրբեջանի Թովուզի շրջանի Էսրիկի բնակավայրի ուղղությամբ։
Հայտնում են, որ իբր անօդաչու թռչող սարքը վնասազերծվել է հատուկ տեխնիկական միջոցներով։
Նշենք, որ այս օերերին ակտիվացրել են խոսակցությունները Տավուշի 4 ոչանկլավային գյուղերի վերադարձի մասին. շաբաթ օրը Բաքվից հայտարարել էին, որ պահանջում են անհապաղ ազատել 4 գյուղերը։