ԱՄՆ-ը 52 մլն դոլար կհատկացնի Հայաստանին․ Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ը 52 մլն դոլար կհատկացնի Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության համար:
Այս մասին ինչպես փոխանցում ՝ ՌԻԱ Նովոստին, երկուշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտը։
«Հայաստանի հարցով բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին ասաց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծախսերի չափի մասին» հարցին։