ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջուկային զենք կամ նոր ռազմաբազաներ տեղակայել դաշինքի մյուս երկրներում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել երկրների թիվը, որտեղ միջուկային զենք կտեղակայվի, Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք մտադիր չենք ավելացնել ՆԱՏՕ-ի այն երկրների թիվը, որոնք միջուկային զենք են տեղակայում»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ նաև նոր մշտական ռազմակայաններ հիմնել Շվեդիայում կամ դաշինքի անդամ հանդիսացող այլ երկրներում։