ԵՄ երկրները կարճաժամկետ հեռանկարում կֆինանսավորեն սեփական պաշտպանական ոլորտները
Եվրամիության անդամ երկրները կարճաժամկետ կտրվածքով ինքնուրույն կֆինանսավորեն իրենց պաշտպանական ոլորտները:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Bloomberg» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն։
«Ըստ իս՝ գոնե կարճաժամկետ հեռանկարում այդ ֆինանսավորումը կախված կլինի պետական որոշումներից», - շեշտել է քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող են անցնել ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման նոր միջոցների։
Մարտի 5-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է եվրոպական ռազմական արդյունաբերության ռազմավարությունը՝ հիմնված Եվրահանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող երկրների համար ընդհանուր ռազմական պատվերներ և ներդրումներ մտցնելու վրա։