Հնդկաստանը աշխարհի առաջատար զենք գնողն է
Հնդկաստանը աշխարհում զենքի առաջատար ներմուծողն է դարձել: Զենքի ներմուծումը երկիր աճել է 4,7%-ով։ Թեև Ռուսաստանը մնում էր Հնդկաստանի զենքի հիմնական մատակարարը (ներմուծման 36%), սա առաջին հնգամյա շրջանն է 1960–64թթ.-ից ի վեր, երբ Ռուսաստանից (կամ մինչև 1991 թվականը՝ Խորհրդային Միությունից) մատակարարումները կազմում էին ընդհանուր ներկրումների կեսից էլ պակաս։
Պակիստանը նույնպես զգալիորեն ավելացրել է զենքի ներմուծումը (+43%): 2019-23թթ. Պակիստանը զենքի հինգերորդ խոշոր ներկրողն է դարձել, իսկ Չինաստանը, որպես նրա գլխավոր մատակարար, դարձել է ավելի գերիշխող՝ ապահովելով Պակիստանի զենքի ներմուծման 82%-ը: