«Ուրարտու»-ի հարձակվողը ապաքինվում է
«Ուրարտուի» հարձակվող Ալեքսանդր Դոլգովը, որը վնասվածք էր ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղում, խաղադաշտ կվերադառնա մարտի վերջին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դոլգովը խաղադաշտ էր մտել «Փյունիկի» հետ հանդիպման 61-րդ րոպեին, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել էր 85-րդ րոպեին։
25-ամյա ֆուտբոլիստը ստացել էր ուսային հոդի վնասվածք։ Նա կվերադառնա բնականոն մարզումներին ու կմիանա ընդհանուր խմբին՝ միջազգային դադարից հետո։ «Ուրարտուն» միջազգային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին՝ մրցելով «Վանի» հետ։