ԱՄՆ-ի, Գերմանիայի և ԵՄ դեսպանատները սկսել են տարհանել աշխատակիցներին` Հայիթիում տիրող վիճակի պատճառով
Հայիթիում իրավիճակի սրման ֆոնին Պորտ օ Պրենսում եվրոպական երկրների դիվանագետները լքում են այդ պետությունը, հաղորդում Է AFP:
Մինչև հետագա ծանուցումը նրանք կաշխատեն Դոմինիկյան Հանրապետությունից, հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ Պորտ-օ-Պրենսում իր դեսպանատան աշխատակիցների մի մասի տարհանման մասին հայտնել էր ԱՄՆ-ը: Միաժամանակ ուժեղացվել են դեսպանատան շենքի պաշտպանության միջոցառումները։ Պետքարտուղարության տվյալով՝ Հայիթիում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակել է աշխատանքը, սակայն առայժմ բաց է մնում։
Եվրոպացի դիվանագետների հեռանալու պատճառը մարտի սկզբին սկսված զինված հանցավոր խմբերի հարձակումներն են կառավարական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա: Երկրում սահմանվել են արտակարգ դրություն և պարետային ժամ։
Հայիթիում անկարգությունների պատճառ Է դարձել Կարիբյան ավազանի երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ վարչապետ Արիել Անրիի համաձայնությունը 2025 թվականի կեսերին համընդհանուր ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Հայիթիի զինված խմբավորումները՝ էլիտար ոստիկանության նախկին սպա Ջիմի Շերիզիեի գլխավորությամբ, քննադատել են այդ որոշումը և վարչապետին սպառնացել քաղաքացիական պատերազմով, եթե նա հրաժարական չտա:
Ընտրությունները, որոնց համաձայնել է Անրին, առաջինը կլինեին Հայիթիում, երբ վարչապետը ստանձնել է պետության կառավարումը երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից անմիջապես հետո՝ 2021 թվականի հուլիսին:
Այժմ Հայիթիում չկա ոչ նախագահ, ոչ խորհրդարան, վարչապետն էլ գտնվում է Պուերտո Ռիկոյում։