Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բաքվի կենտրոնում վաճառքի են հանվել Հայաստանի վերաբերյալ գրքեր, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Կատարվում է հետաքննություն և բացահայտումների մասին կզեկուցվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։
Minval.az կայքում հրապարակված տեսանյութում երևում է, գրքույկներից երկուսի վրա գրված է «ditord» (դիտորդ). դրանք թվագրված են 2002 թվականով: