Ջոն Սինան ամբողջովին մերկ է դուրս եկել «Օսկար»-ի բեմ (լուսանկարներ)
Ամերիկացի դերասան Ջոն Սինան ամբողջովին մերկ է դուրս եկել բեմ՝ հայտարարելու «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթողին, գրում է Daily Mail-ը:
Նա մոտեցել է խոսափողին՝ որովայնից ներքև հատվածը փակելով ծրարով, որի վրա գրված էր «Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթողի անունը։
Հաղորդավար Ջիմի Քիմելը հիշեցրել է «Օսկար»-ի պատմության ամենատարօրինակ պահերից մեկի մասին, երբ լուսանկարիչ Ռոբերտ Օպելը 1974 թվականին 46-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ մերկ վազել է բեմով։ Օպելը ներկայացել էր որպես լրագրող՝ բեմ բարձրանալու համար, և մինչ հաղորդավար Դեյվիդ Նիվենը ներկայացնում էր հաղթող Էլիզաբեթ Թեյլորին, լուսանկարիչը մատներով խաղաղության նշան էր ցույց տվել և մերկ վազել նրա հետևով: