Մոտ 8 միլիարդ դոլարի պետական պատվեր է եղել, 7 միլիարդը՝ առանց մրցույթի․ Հրանտ Բագրատյան
«Փաշինյանը եկել-ասում էր՝ 20 միլիարդ դոլար փող են գողացել ժողովրդից, հետ եմ բերելու․ 6 տարին լրացավ՝ 1 դոլար բյուջե չի մտել։ 6 տարվա բյուջեն կարդացել եմ, ոչ մի փող չի եղել, այսպես ասած՝ թալանած միջոցներից»,- «Միասին» շարժման՝ Գյումրիում մարտի 9-ին հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Բայց դրա փոխարեն իրենց թալանը կա։ Մոտ 8 միլիարդ դոլարի պետական պատվեր է եղել, 7 միլիարդը՝ առանց մրցույթի: Նախկինում որ լինում էր, նա մի հատ կաբել գտնում, գալիս էր պառլամենտ, ասում էր՝ էս կաբելն ռանց մրցույթի են առել»,- հավելել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։