Հպարտ եմ, որ Իբրահիմովիչը, Մեսսին և Նեյմարը խաղացել են ՊՍԺ-ում. Ալ-Խելաիֆի
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է ակումբի փոխված ռազմավարության մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Զլատան Իբրահիմովիչը, Լիոնել Մեսսին և Նեյմարը խաղացել են մեր թիմում, ներկայացրել են մեր ակումբը։ Իհարկե, դա ռազմավարության մաս էր: Այժմ, ինչպես գիտեք, նոր ցիկլ է սկսվել։ Բայց մենք միշտ հպարտ կլինենք, որ ունեինք այդպիսի խաղացողներ։ Նախկինում ոչ ոք նրանց չէր պատկերացնում ՊՍԺ-ի մարզաշապիկով»,- Ալ-Խելաիֆիի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է։ Իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 25 խաղից հետո ունի 56 միավոր։ Հաջորդ խաղում փարիզցիները Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կհանդիպեն «Նիցայի» հետ, փոխանցում է ArmSport-ը։