Մեկնարկել է Նկարիչների միության համագումարը. Կարեն Աղամյանը՝ միության խնդիրների մասին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին մեկնարկել է ՀՀ Նկարիչների միության 18-րդ համագումարը: Համագումարի սկզբին Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը ներկայացրեց օրակարգը:
Համագումարի ժամանակ ելույթ ունեցավ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, ով նկատեց, որ շատ մարդկանց, նաև արվեստագետների կողմից հնչում են կարծիքներ, ըստ որոնց միությունները պետք չեն: Այդ տեսակետների վերաբերյալ Ռուբեն Գևորգյանն ասաց, որ միությունը մի ընտանիք է, ուր հայր, մայր ու երեխա կա: Ըստ Գևորգյանցի՝ միությունները պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ կան հայ ընտանիքները:
Միության գործող Նախագահն էլ՝ խոսելով միության խնդիրներրի մասին, նշեց, որ Նկարիչների միության շենքի գույքահարկը ավելացել է 690 անգամ: Կարեն Աղամյանն ասաց, որ Նկարիչների միության անդամները հաճախ են ասաց, որ ինքը փոխել է օրենքներն ու կանոնադրությունը: Աղամյանը, սակայնմ նկատեց, որր այդ օրենքերի հեղիանկը ոչ թե ինքն է, այլ Ազգային ժողովը. մենք ընդամենը կատարում ենք այդ օրենքները:
Խոսելով իր՝ 15 տարի Նկարիչների միության նախագահի պաշտոնում պաշտոնավարելուն, Աղամյանն ասաց, որ այդ 15 տարին փորձ է և եթե միության անդամները ցանկանան, որ ինքը պաշտոնավարի, ապա ինքը կդնի իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Նկարիչների միության համագումարը տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ, համագումարին մասնակցության համար գրանցվել է 500 անդամ: