Ուկրաինան այժմ աշխարհի ամենամեծ բանտային պետությունն է. ամերիկացի միլիարդատեր Դեյվիդ Սաքս
Ուկրաինան այժմ աշխարհի ամենամեծ բանտային պետությունն է: Համացանցում այսպիսի գրառում է կատարել ամերիկացի միլիարդատեր Դեյվիդ Սաքսը:
«Ուկրաինացի սահմանապահները ձերբակալել են զորակոչային տարիքի 34 տղամարդու, որոնք փորձել են փախչել Ուկրաինայից։ Նրանցից յուրաքանչյուրը 10 000 եվրո է վճարել մսաղացից փախչելու համար:
Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան շատ մարդիկ են մահացել առաջընթացի բացակայության պատճառով: Դեռ ինչքան պետք է մահանան»,- գրել է նա: