Հրաձգություն Արկանզասում. կան զոհեր
Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջոնսբորոյի ոստիկանությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով զոհերին, երբ դեպքի վայր՝ Ջոնսբորոյի կենտրոն են հասել կիրակի առավոտյան ժամը 5-ի սահմաններում:
Մեկ մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սպաներին տեղեկացրել են, որ ևս չորս հոգու հիվանդանոց են տեղափոխել մասնավոր մեքենաներով:
Հրաձգության պատճառը չի հաղորդվում: Քննությունը շարունակվում է։
Ջոնսբորոն գտնվում է Արկանզաս նահանգի մայրաքաղաք Լիթլ Ռոքից մոտավորապես 209 կմ հյուսիս-արևելք: