Ուկրաինան Կանադայից և Ճապոնիայից ավելի շատ գումար է խնդրել․ Financial Times
Ուկրաինան բանակցություններ է վարում G7-ի երկրների, հատկապես Կանադայի և Ճապոնիայի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման համար, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսը չի համաձայնեցրել օգնության նոր փաթեթը: Այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով Գերագույն ռադայի բյուջետային կոմիտեի ղեկավար Ռոքսոլանա Պիդլասային։
Հրատարակության համաձայն՝ Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը աճում է և ապագայում էլ ավելի կմեծանա, եթե Կիևը մոբիլիզացիայի նոր ալիք սկսի։
Նշվում է, որ երկրի եկամուտները կազմում են ընդամենը 46 մլրդ դոլար՝ 87 մլրդ դոլար ընդհանուր տարեկան բյուջեով, որի կեսը գնում է պաշտպանական ծախսերին։