Ռեալը դեռ կարծում է, որ Բելինգհեմի որակազրկումը սխալ է․ Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Ջուդ Բելինգեմի որակազրկման վերաբերյալ թիմի բողոքարկման մերժման մասին։
«Մենք բողոքարկեցինք պատիժը, քանի որ այն ուռճացված էր։ Դա վիրավորանք չէր, ինչպես ասվում է զեկույցում։ Երևի երբեմն նա բոլորի նման բողոքում է, ոմանք նույնիսկ ավելի ուռճացված են բողոքում, քան՝ նա։ Ոչ ավելին, մենք դեռ հավատում ենք, որ այս պատիժը սխալ էր»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Պրիմերայի 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման 90+9-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Բրահիմ Դիասի փոխանցումից գոլի հեղինակ էր դարձել, սակայն թիմի գլխավոր մրցավար Խեսուս Գիլ Մանզանոն չէր արձանագրել այն՝ սուլելով խաղն ավարտելու համար։ Այնուհետև մրցավարը խաղադաշտից հեռացրել էր վրդովված Բելինգհեմին, փոխանցում է ArmSport-ը։