Երևանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է Արցախի դրոշը (տեսանյութ)
Երևանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրվել է օկուպացված Արցախի Հանրապետության պետական դրոշը, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Արդեն տեղում է», - գրել է նա և կից լուսանկար հրապարակել:
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դրոշը հրապարակից հեռացվել է:
«Նախօրերին առևանգել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում արդեն երկու տարի ծածնվող Արցախի Հանրապետության պետական դրոշը: Իրավասու մարմինները պաշտոնապես հերքում են, որ որևէ մեկը մասնակցություն է ունեցել դրան։ Արցախի պետական դրոշը շարունակվելու է ծածանվել Երևանի կենտրոնում և առաջիկա ժամերին այն կրկին տեղադրվելու է իր մշտական տեղում։ Արցախը հավերժ է», - գրել էր Մանուկյանը։
Ավելի ուշ նա հրապարակից տեսանյութ է տեղադրել: