Փաշինյանը հանդիպել է Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արենի համայնք` հանդիպելով Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ, տեղեկացնում են Արենիի համայնքապետարանից։
Նրան ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման` վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները` տարբեր ոլորտներում։