Կանանց միջազգային օրը Պետերբուրգի բնակչուհուն պատուհանից դուրս են նետել
Սանկտ Պետերբուրգում 32-ամյա կնոջը Կանանց միջազգային օրը պատուհանից դուրս են նետել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fontanka-ն։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ին: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ, ովքեր շենքերից մեկի պատուհանների տակ հայտնաբերել են հարբած կնոջ՝ ոտքի կոտրվածքով։ Ռուս կինը պատմել է, որ երրորդ հարկի պատուհանագոգից իրեն հրել է ծանոթը։
Դրանից հետո ոստիկանության բաժին բերման է ենթարկվել տվյալ բնակարանի մի բնակիչ և մեկ այլ ռուս կին:
Միջադեպի այլ մանրամասներ և հանգամանքներ չեն նշվում։ Տուժածի վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: