Մեր ամեն այսպիսի հանդիպումից հետո իշխանական քարոզչամեքենան ընկնում է հիստերիայի մեջ․ Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարեց․
«Ինձ հաճախ տանջում է մի հարց, թե ինչպե՞ս է ստացվում, որ այս ամեն ինչը մեր երկրի գլխին բերած իշխանությունը շարունակում է մնալ։ Համոզված եմ, որ շատերիդ մոտ պիտի այդ հարցը առաջանա։ Իմ խորին համոզմամբ, դա սուտն է, դա կեղծիքն է, դա արժանապատվություն չունենալն է այս իշխանությունների։ Որովհետև ստով ու կեղծիքով է 18 թվականին նրանց մոտ հաջողվել այն ինչ հաջողվել է, ստով ու կեղծիքով է շարունակվոլ, ստով ու կողծիքով է մեր երկիրը հասել պատերազմի, ստով ու կեղծիքով է պարտվել այդ պատերազմում, ստով ու կեղծիքով է վերընտրվել ու շարունակում է ստով ու կողծիքով մնալ իշխանության»։
Նշենք, որ արմավիրցիների հետ հանդիպմանը մասնակցում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Աշոտ Սիմոնյանը։
Լևոն Քոչարյանի ելույթը՝ Yerevan.today-ի տեսանյութում։